24.11.2024
Ռազմական փորձագետ.Ադրրբեջանում զորավարժությունները կապված չեն Ղարաբաղի հետ
prev Նախորդ նորություն

Կարո Փայլան. Էրդողանը երազում է ունենալ անսահմանափակ ու անվերահսկելի իշխանություն

Սահմանադրական փոփոխություններով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է ստանալ իշխանություն, որը անվերահսկելի կլինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը:


Հիշեցնենք, կիրակի օրը Թուրքիայում տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Այո»-ն ստացավ 50 տոկոսից ավելի ձայն:


Ըստ Փայլանի, նախագահական համակարգը կազդի ընդդիմադիր դաշտի վրա, քանի որ նա, որը ստանում է 50 տոկոսից ավելի ձայն, դառնում է մեծամասնություն եւ կարող է անել, այն ինչ ուզում է:


«Էրդողանն ամեն կերպ փորձում է ճնշումներ գործադրել ընդդիմադիր կուսակցությունների վրա, նույնը նաեւ քրդական ժողովրդին է վերաբերում. ցավոք սրտի, Էրդողանը կշարունակի իր այդ գործողությունները, բայց մենք շարունակելու ենք պայքարը»,- հավելել է նա:


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: