23.12.2024
Թուրքիայում ընդունվել է պատգամավորներին անձռնմխելիությունից զրկելու օրենք
21.05.2016
Թուրքիայում ընդունվել է պատգամավորներին անձռնմխելիությունից զրկելու օրենք

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորության մասին օրինագիծը: Ինչպես տեղեկացնում է BBC-ն` օրինագծին կողմ է քվեարկել օրենսդիրների մեծամասնությունը (376 մարդ 550-ից): Օրենքը ուժի մեջ կմտնի, երբ այն ստորագրի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պատգամավորների այս որոշումն անվանել է պատմական, ինչի հետ կտրականապես համամի չէ ընդդիմությունը: «Իմ ժողովուրդը չի ցանկանում այս խորհրդարանում ինչ-որ բանում մեղավոր օրենսդիրների տեսնել, հատկապես նրանց, ովքեր աջակցում են անջատողական ահաբեկչական կազմակերպությանը», - աղբյուրը մեջբերում է Էրդողանի խոսքը: Այս ասելով` Թուրքիայի նախագահը նկատի է ունեցել Ժողովրդական դեմոկրատական քրդամետ կուսակցության անդամներին, որը Էրդողանը համարում է երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մի մասը: