19.04.2025
Մամուլ. Հայաստանում շրջում է ներքին ցնցումների ուրվականը. չինովնիկները շունչները պահել են
prev Նախորդ նորություն

Ակտիվ փուլում է Հայաստանի և Լիբանանին միջև ներդրումների փոխանակումը. Սաադ Հարիրի

Լիբանան պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի անունից ՀՀ վարչապետի պատվին տրված պաշտոնական ընթրիքին:

Իր ելույթում ՀՀ վարչապետը նշել է, որ հայ-լիբանանյան կապերն ու հարաբերությունները միշտ եղել են յուրահատուկ, ինչը պայմանավորված է երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններով: Կարապետյանի խոսքով` այստեղ իր առանցքային և գնահատելի դերն ունի լիբանանահայ համայնքը՝ իր խաղաղ և ստեղծագործ վարքով, իսկ անցած տարիների փորձը միայն հաստատում է թե՛ երկկողմ, թե՛ միջազգային ասպարեզներում հայ-լիբանանյան փոխգործակցության համահունչ լինելը.

«Մեզ միայն մնում է երկուստեք ապահովել դրա հետագա խորացմանը, մեր ընդհանուր արժեքների պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերի շարունակականությունը: Ներկայումս մեզ անհրաժեշտ է առավել զարգացնել և ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը: Լիահույս եմ, որ այս օրերին մեր կողմից քննարկված հարցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ժամանակներս կյանքի կկոչվեն և նոր թափ ու որակ կհաղորդեն հայ և լիբանանցի ժողովուրդների բազմաբովանդակ փոխգործակցության խորացմանը»,- ասել է նա:

Վարչապետը նշել է, որ հետևելով վերջին տարիներին տարածաշրջանում և Լիբանանի անմիջական հարևանությամբ ծավալվող ողբերգական և ցավալի իրադարձություններին կարևոր է ընդգծել Հայաստանի՝ բարեկամ Լիբանանին սատար կանգնելու պատրաստակամությունը և հույս հայտնել, որ դարերի իմաստություն ու հայրենասիրական արժեքներ կրող լիբանանցի ժողովուրդը պատվով և իրեն հատուկ համախմբվածությամբ կդիմագրավի բոլոր մարտահրավերները, կպահպանի երկրի հավասարակշիռ կեցվածքը և բնականոն զարգացումը:

Իր հերթին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին ասել է, որ 2017 թվականին նշվել է անկախ Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, սակայն երկու երկրների միջև մշակութային ու պատմական կապերն ունեն ավելի քան 2000 տարվա պատմություն` Տիգրան Մեծի օրերից:

«Ներկա փուլում Լիբանանն ու Հայաստանն ունեն հաջող հարաբերություններ տարբեր ոլորտներում, հատկապես՝ բիզնեսի: Կա նաև բուհերի միջև ակադեմիական փոխանակում, ինչպես նաև ծավալվում է երկկողմ աշխույժ գործակցություն մշակույթի, արվեստի և զբոսաշրջության ոլորտներում: Լիբանանահությունը կարևոր դեր է խաղում այս հարաբերությունների զարգացման մեջ` հատկապես նկատի առնելով, որ նրանք համարվում են աշխույժ դերակատար թե′ լիբանանյան ազգային կյանքում, թե′ աշխատանքային, արտադրության, մշակութային, կրթական և արվեստի ոլորտներում»,- ասել է նա:

Լիբանանի վարչապետը նշել է նաև, որ ակտիվ փուլում է գտնվում նաև երկու երկրների միջև ներդրումների փոխանակումը, որի վերջին արդյունքներից է լիբանանյան երկու բանկերի ներգրավվածությունը Հայաստանի ֆինանսական համակարգում:

Մարտունակութունն ու ԶՈՒ կարողություններն անընդհատ զարգացվելու են կենտրոնացված վեկտորով. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար