Գագիկ Հարությունյանն այլևս ՍԴ նախագահ չէ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը արձանագրություն է ստորագրել, որով դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորություններ ՍԴ նախագահի պաշտոնում։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դադարած համարել Գագիկ Հարությունյանի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները», –ասված է ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության տեքստում:
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ ՀՀ Ազգային Ժողովն ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամներին: Նոր մարմնի կազմը հետևյալն է. Գագիկ Հարությունյան (պաշտոնավարման հնգամյա ժամկետ). ընտրվել է 2 դեմ, 96 կողմ ձայների հարաբերակցությամբ, Գևորգ Դանիելյան (պաշտոնավարման հնգամյա ժամկետ). ընտրվել է մեկ անվավեր, 90 կողմ , 7 դեմ ձայների հարաբերակցությամբ: Երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Մելիքջանյան, այնուհետ Հայկ Հովհաննիսյան և Սերգեյ Մեղրյան: