Ադրբեջանում 2016 թվականի հունվար-նոյեմբերին սպառողական ապրանքների եւ ծառայությունների գնաճը կազմել է 12,1 տոկոս: Այս մասին հայտնում է minval.az-ը: Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի հաղորդմամբ` հունվար-նոյեմբերին պարենային ապրանքների գները աճել են 14,1 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները` 16,8, բնակչությանը տրամադրվող ծառայությունների գները` 5,6 տոկոսով: Նոյեմբերին սպառողական ապրանքների եւ ծառայությունների գները ամսական կտրվածքով աճել են 1,7 տոկոսով, իսկ պարենային ապրանքներինը` 2,6, ոչ պարենային ապրանքների եւ տրամադրվող ծառայությունների արժեքները` 1,9 տոկոսով: 2016 թվականի հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախարարների խորհրդի որոշմամբ՝ Ադրբեջան ներկրվող որոշ ապրանքների համար նոր եւ ավելի բարձր ներմուծման մաքսատուրքեր են սահմանվել: