23.11.2024
«Մենք կարող ենք գալ հանկարծակի՝ գիշերը». Էրդողանը սպառնում է քրդերին
prev Նախորդ նորություն

Ավելի քան 90 տոկոսն «այո» է ասել Իրաքի Քուրդիստանի անկախացմանը

Իրաքի Քուրդիստանի անկախացման հարցով հանրաքվեի մասնակիցների 3․4 մլն ձայների հաշվարկի նախնական տվյալներով՝ անկախության օգտին է քվեարկել ընտրողների 91․83 տոկոսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Քուրդիստանի Գերագույն անկախ ընտրական հանձնաժողովը։

Ավելի վաղ հայտնել էին, որ հանրաքվեի ընթացքում քվեարկել է 3․4 մլն ընտրող։ Մասնակցությունը կազմել է 72․16 տոկոս։

«3․44 մլն ձայների հաշվարկի ադյունքներով՝ դրական է պատասխանել 91․83 տոկոսը, իսկ բացասական՝ 8․17 տոկոսը»,- հայտնել են հանձնաժողովում։

Հանձնաժողովում նաեւ նշել են, որ շատ բարձր ցուցանիշ, 90 տոկոսից բարձր, գրանցվել է Քիրքուք նահանգի քրդական շրջաններում, նաեւ Սինջար եզդիական շրջանում ու Նայնավա նահանգի քրիստոնեական շրջաններում։ «Այո» պատասխանողների ամենացածր տոկոսը՝ մոտ 51 տոկոս, գրանցվել է Սուլեյմանիա քաղաքում։