Մասայական թունավորում Թուրքիայում. հոսպիտալացվել է ավելի քան 200 դպրոցական
Թուրքիայում` Դիարբեքիր քաղաքի 5 դպրոցներում միաժամանակ զանգվածային թունավորման դեպքեր են գրանցվել: Հոսպիտալացվել է ավելի քան 200 դպրոցական, գրում է tr.sputniknews.com-ը:
Տարրական և միջին դասարանների աշակերտների ինքնազգացողությունը վատացել է դպրոցների ճաշարաններում ճաշելուց հետո:Երեխաներին հավի մսով բրձնի փլավ է մատուցվել, ինչից հետո աշակերտները սկսել են փսխել և բողոքել որովայնի շրջանում սուր ցավերից:
Առայժմ հստակ է, որ բոլոր դպրոցներում երեխաների ճաշը պատրաստում և մատուցում է նույն ընկերությունը:
Թուրքիայում զանգվածային թունավորումների տարբեր դեպքերի հետևանքով ամառվա ընթացքում ավելի քան 3000 մարդ է հոսպիտալացվել: Աղմկոտ էին զորամասերում գրանցված դեպքերը: Միայն մայիսի 23-ին Մանիսայի 1-ին համազորային ուսումնական բրիգադի զորամասում տեղի ունեցած սննդային թունավորման հետևանքով հոսպիտալացվել էր 1049 զինվոր, որոնցից մեկը մահացել էր:
Դեպքից 4 օր հետո` մայիսի 27-ին էլ ժանդարմերիայի զորամասերից մեկում տեղի ունեցած թունավորման հետևանքով հոսպիտալացվել էր ժանդարմերիայի 70 ծառայող:
Հունիսի 16-ին Թուրքիայի Մանիսա նահանգի ուսումնական զորամասերից մեկում ընթրիքից հետո 85 զինվորի մոտ սննդային թունավորման դեպք էր գրանցվել, 69-ը շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոցներ: