24.03.2026
Լուսանկարը` alightplus.com
prev Նախորդ նորություն

Իրականության հետ որևէ առնչություն չունի. Իվետա Տոնոյանը հերքում է

Իվետա Տոնոյանը անդրադարձել է "Գագիկ Ծառուկյանն ու Միհրան Պողոսյանը չեն կարողացել «իտոգի» գալ" վերնագրով հրապարակմանը՝ որակելով այն իրականության հետ որևէ առնչություն չունեցող։


Նա նշել է, որ սա այն եզակի դեպքերից է, որ ամբողջական նյութում որևէ ճշմարտացի կամ իրականությանը համապատասխանող տեղեկատվություն չկա։ Նաև անկեղծորեն զարմանալի որակել այն հանգամանքը, պրոֆեսիոնալի համարում ունեցող լրագրողը "փորձել է խիստ հավաստի ու աներկբա ճշմարտության տեղ սղղացնել ուղղակի շարքային մի բամբասանք".


"Կրկնակի ցավալի է, որ վերջինս անգամ նվազագույն փորձ չի կատարել այդ "տեղեկատվությունը" ճշտելու ուղղությամբ, ինչի հնարավորութունը մշտապես ունեցել է և ուներ նաև այս դեպքում։


Վստահեցնում եմ լրատվամիջոցների իմ բոլոր գործընկերներին, որ միշտ պատրաստ եմ տրամադրել սպառիչ և ճշգրիտ տեղեկատվություն, որպեսզի հետագայում խուսափենք նման որակի հրապարակումներից",- գրել է Իվետա Տոնոյանը։