24.11.2024
Մամուլ. Սերժ Սարգսյանի հեռացումը. քննարկվում է նրան երաշխիքներ տալու հարցը
prev Նախորդ նորություն

ՊԵԿ. Գերավճարները նվազել են, ԱԱՀ-ի վերադարձված գումարը՝ ավելացել 16%-ով

Մեկ տարվա ընթացքում (01.09.2016-31.08.2017թթ.) պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող գերավճարները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 6.401.2 մլն դրամով՝ 2017թ. սեպտեմբերի 1-ին կազմելով 265,484.7 մլն դրամ: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:  


Կրճատումն արձանագրվել է հարկային վարչարության արդյունավետության բարձրացման արդյունքում: Չկատարված հարկային պարտավորությունները ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 122,750.0 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 7,459.1 մլն. դրամով:


Իսկ ԱԱՀ-ի վերադարձված գումարը նախորդ մեկ տարում (01.09.2016-31.08.2017թթ.) կազմել է 57,328.5 դրամ, ինչը շուրջ 16%-ով կամ 7,920.1 մլն դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշից: