24.11.2024
Իրանը ցանկանում է Պարսից և Սև ծովերի միջև տրանսպորտային միջանցք կառուցել
prev Նախորդ նորություն

ԵԽ դիտորդ. Թուրքիայի հանրաքվեում մոտ 2,5 մլն քվե կարող է կեղծված լինել

Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեին Եվրոպայի խորհրդից որպես դիտորդ մասնակցած ավստրիացի պատգամավոր Ալեֆ Կորունը, որը Կանաչների կուսակցության անդամ է, կասկածներ ունի, որ մոտ 2,5 մլն քվե կարող է կեղծված լինել:


«Կասկածներ կան, որ մինչև 2,5 մլն քվե կարող էր կեղծվել»,-ասել է նա սկայպով Ստամբուլից՝ պատասխանելով OEI ռադիոյի հարցին առավոտյան եթերում:

Նա հայտարարել է, որ քվեաթերթիկների համար ծրարներ էին թողարկվել հատուկ կնիքներով, սակայն, ըստ նրա, Թուրքիայի իշխանությունները, հակառակ օրենքի պահանջին, թույլ էին տալիս առանց կնիքների ծրարների օգտագործումը:

Դիտորդը հայտարարել է, որ բազմաթիվ տեսավկայություններ կան զանգվածային լցոնումների մասին, թեև  իր ընտրատեղամասում խախտումներ չեն եղել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: