24.03.2026
ԻՊ գնդակոծության հետևանքով Սիրիայում ռուս գեներալ-լեյտենանտ է զոհվել
25.09.2017
ԻՊ գնդակոծության հետևանքով Սիրիայում ռուս գեներալ-լեյտենանտ է զոհվել

Սիրիայում Դեր Զորի մոտ ռուս գեներալ-լեյտենանտ է մահացել «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից ականանետային գնդակոծության հետևանքով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում ավելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը: Նշվում է, որ  ռուսական ռազմական խորհրդականների խմբի ավագ, գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովը սիրիական զորքերի հրամանատարական կետում է եղել՝ սիրիացի հրամանատարներին օգնելով Դեր Զորի ազատագրման գործողությունների ղեկավարման հարցում: ԻՊ ահաբեկիչների հանկարծակի գնդակոծության հետևանքով գեներալ-լեյտենանտ Ասապովն ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորվում է ստացել: Ասապովը հետմահու կպարգևատրվի: Աղբյուրի հաղորդմամբ, սիրիական բանակը սեպտեմբերի 5-ին կարողացավ ճեղքել ԻՊ գրոհայինների կողմից Դեր Զորի շրջափակումը, որն ավելի քան 3 տարի է տևել: Այսպիսով, Սիրիայում Ռուսաստանի Զինված ուժերի ռազմական գործողությունների սկզբից ի վեր, պաշտոնական տվյալներով, ՌԴ ԶՈւ-երի 37 զինծառայողներ են զոհվել, հիշեցնում է EADaily գործակալությունը: