24.11.2024
ՌԴ-ն շատ է կարևորում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը. Զախարովա
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ուկրաինայի, Թուրքիայի և Ադրբեջանի միության հեռանկարներն աղոտ են

Թուրքիան, Ադրբեջանն ու Ուկրաինան ցանկանում են առևտրային միություն ստեղծել։ Այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթացել Բաքվում։

Փորձագետ Վլադիմիր Շապովալովը հայտարարել է, որ Ուկրաինան դեռևս պահպանել է ԽՍՀՄ տարիներին ստեղծված ռազմա–արդյունաբերական համալիրը` Թուրքիայի համար զենքերի ու տեխնոլոգիաների այդ շուկան հետաքրքրություն է ներկայացնում։ Բացի այդ, Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է, իսկ Ուկրաինան ձգտում է անդակամակցել այդ դաշինքին։

Նրա խոսքով, տնտեսական իմաստով Ուկրաինային հետաքրքիր է Ադրբեջանի նավթն ու գազը, իսկ Թուրքիան կարող է Ուկրաինայի հաշվին դիվերսիֆիկացնել ցորենի ներկրումը, որն այժմ առաքվում է հիմնականում ՌԴ–ից։


Շապովալովը հավելել է, որ Ուկրաինայի, Թուրքիայի և Ադրբեջանի միության հեռանկարներն աղոտ են, քանի որ Ուկրաինայում քաղաքական–տնտեսական ճգնաժամն արդեն երկար ժամանակ է ձգվում է։