24.11.2024
Փորձագետ. Ուկրաինայի, Թուրքիայի և Ադրբեջանի միության հեռանկարներն աղոտ են
prev Նախորդ նորություն

Forbes-ի դոլարային միլիարդատերերի վարկանիշում են հայտնվել երեք հայազգի գործարարներ

Forbes ամերիկյան ամսագիրը հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա 32–րդ համաշխարհային վարկանիշը։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց նոր վարկանիշում են հայտնվել երեք հայազգի գործարար` Սամվել Կարապետյանը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) և Էդուարդո Էռնեկյանը։


Ըստ Forbes–ի, հայազգի ամենահարուստ գործարարը ՌԴ–ում գործող մանրածախ առևտրի խոշորագույն ցանցի` «Մագնիտ»–ի հիմնադիր Սերգեյ Գալիցկին է (Հարությունյան)։ Վարկանիշում նա զբաղեցնում է 550–րդ տեղը։ Forbes–ը Գալիցկիի ունեցվածքը գնահատում է 4 մլրդ դոլար։


Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը զբաղեցրել է վարկանիշի 606–րդ տեղը։ Forbes–ը Կարապետյանի ունեցվածքը գնահատել է 3,7 մլրդ դոլար։


Վարկանիշի 887–րդ տեղում է արգենտինահայ գործարար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը։ Forbes–ը Էռնեկյանի ունեցվածքը գնահատում է 2,7 մլրդ դոլար։


Forbes–ի վարկանիշը գլխավորել է Amazon–ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը (112 մլրդ դոլար), երկրորդ տեղում է Բիլ Գեյթսը (90 մլրդ դոլար), երրորդը Ուորեն Բաֆեթն է (84 մլրդ դոլար)։


2017 թ.–ի արդյունքում աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց ընդհանուր ունեցվածքը կազմել է 1,2 տրիլիոն դոլար։ Առաջին քսանյակին է պատկանում աշխարհի բոլոր 2208 միլիարդատերերի համախառն ունեցվածքի 13%–ը։