20.04.2025
Ադրբեջանում միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամներ են չեզոքացվել
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն շատ է կարևորում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը. Զախարովա

Մեր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների մասով մնում է ակտուալ: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման լուրը:


Նրա խոսքով, Ռուսաստանը նախկինում ևս արտահայտել է իր դիրքորոշումը այդ հարցի շուրջ, ռուսաստանյան պատվիրակությունը մասնակցել է Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանը:


«Մենք շատ ենք կարևորում հարաբերությունների կարգավորումը: Դա բխում է երկու երկրների շահերից: Մենք արել ենք հնարավորը դրան հասնելու համար»,- ընդգծել է նա:


Հիշեցնենք, անցած շաբաթվա վերջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց արձանագրությունները չեղարկելու մասին:

Փորձագետ. Ուկրաինայի, Թուրքիայի և Ադրբեջանի միության հեռանկարներն աղոտ են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար