20.04.2025
ԼՂ հակամարտության կարգավորումը կողմերից պահանջում է դժվար որոշումների ընդունում. Շեֆեր
prev Նախորդ նորություն

Ամերիկյան հետախուզական հանրությունը կանխատեսում է Ղարաբաղում իրավիճակի լուրջ էսկալացիա

Ամերիկյան հետախուզական հանրության զեկույցում տեղ են գտել կանխատեսումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ընտրություններում հաղթանակի, Ուկրաինայում ներքին անկայունության և Լեռնային Ղարաբաղի շուրջ լուրջ էսկալացիայի մասին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Ձայնը:


Մասնավորապես, համաշխարհային մարտահրավերներին նվիրված զեկույցում նշվում է, որ «լարվածությունը վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչը կարող է ստիպել Ռուսաստանին աջակցել իր տարածաշրջանային դաշնակցին», այսինքն՝ Հայաստանին:


«Երկու կողմերի մոտ փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը, ներքին ճնշումների ավելացումը, ադրբեջանական զինուժի շարունակվող արդիականացումը և ՀՀ կողմից ռուսական սպառազինության ձեռք բերումը հանդիսանում են այն գործոնները, որոնք պահպանում են 2018 թվականին լայնամասշտաբ թշնամական գործողությունների ռիսկը», — մասնավորապես ասված է փաստաթղթում:

Ադրբեջանում միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամներ են չեզոքացվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար