24.11.2024
Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիան «քայքայելու» ձգտման համար
prev Նախորդ նորություն

Հայացք Անկարայից. Թուրքիան կարող է արագ և առանց խնդիրների լքել ՆԱՏՕ–ն

Թուրքիան չունի ՆԱՏՕ–ի զսպման և միջուկային պաշտպանության կարիքը։ Այդպես է մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը նոր զինատեսակների մասին Թուրքիայի օդուժի պահեստազորի գեներալ–մայոր, փորձագետ Բեյազիթ Քարաթաշը։

Նրա խոսքով, Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Շերինը հայտարարել է, որ ՀԱՊԿ–ի անդամները, ինչպես նաև Սիրիան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Չինաստանն ու Թուրքիային ՌԴ–ի գործընկերներն են ու Մոսկվան պատրաստ է պաշտպանել նրանց`միջուկային հարձակման դեպքում։

Ըստ նրա, Մոսկվան այդ կերպ ընդգծում է, որ Թուրքիան հանգիստ կարող է դուրս գալ ՆԱՏՕ–ից ու Անկարան չի բախվի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների հետ։