Փորձագետ. Էրդողանը կառուցում է ուժեղ ինքնակալություն
2019 թվականի ընտրություններն ուղղակի ընտրություն չեն լինելու` Թուրքիան մուտք է գործելու քաղաքական նոր համակարգ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Ahval–ի գլխավոր խմբագիր Յավուզ Բայդարը նշել է, որ Էրդողանն ամեն ինչ կանի Թուրքիայում ուժեղ ինքնակալություն կառուցելու համար։ Ըստ նրա, Էրդողանը ցանկանում է դաշինք ստեղծել իսլամիստական Արդարություն և զարգացում կուսակցության և ծայրահեղ աջ Ազգայնական շարժում կուսակցության հետ։ Էրդողանը հույս ունի, որ այդ միությունը կլինի թուրքական քաղաքականության մեջ գերիշխող։
Նրա խոսքով, նոր կոալիցիան պետք է միավորի Թուրքիայի պահպանողական, հակաարևմտյան էլեկտորատին, որը կմիավորի իսլամիստներին ու աջ ծայրահեղական ազգայնականներին։
Բայդարը հավելել է, որ Թուրքիայի գործողություններն Աֆրինում ուղղված են երկրի ներքին լսարանի համար` ցույց տալու, որ Էրդողանն ուժեղ առաջնորդ է, գերագույն գլխավոր հրամանատար ու բարձրացնի նրա իմիջը։