«Հայաստան» համայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվել է 15 մլն 428,777 միլիոն դոլար: 19-րդ հեռուստամարաթոնի ընթացքում իր ելույթում Արցախի նախագահ Բակո Սահակյանը վստահություն էր հայտնել, որ համայն հայության բարեգործության շնորհիվ Արցախում ապրող երեխաները հնարավորություն կունենան ապրել խաղաղ երկնքի ներքո, այցելել դպրոց և ունենալ բուժհաստատություն։ Նախագահի խոսքով՝ անհնարին է պատկերացնել Արցախի զարգացումն առանց համայն հայության գործուն մասնակցության։ Հանգանակությունները ստացվել են Սփյուռքի հայաշատ համայնքներից, Հայաստանից: Նախօրեին, նախքան մարաթոնի մեկնարկը, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ 100 մլն դրամ է հանգանակում Արցախի բնակավայրերի վերականգնմանը նվիրված դրամահավաքին: Բացի այդ, 100 հազար դոլար հանգանակել է «Ֆլեշ» ընկերությունը՝ իդեմս իր հիմնադիր նախագահ Բարսեղ Բեգլարյանի, «Գրանդ հոլդինգ» ընկերությունը՝ 130 մլն դրամ, Սամվել Կարապետյանը՝ 1 մլն դոլար և այլք: Նշենք, որ 2014-ի հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել էր 12.4 մլն դոլար, իսկ 2015-ին՝ 10.4 մլն դոլար: