24.11.2024
Չինաստանը 11 մլն դոլար է ներդնում ՀՀ-ում չինարենի ուսուցման խորացման համար. նախարար
prev Նախորդ նորություն

Մարտի 1. Հայոց պատմության ևս մեկ չբացահայտված արյունոտ էջ

Այսօր լրանում է մարտիմեկյան իրադարձությունների 10-րդ տարելիցը: Տաս տարի անց հարցերը նույնն են` ո՞վ է պատասխանատուն, ո՞վ տվեց հրամանը և ինչո՞ւ տաս զոհերի մեղավորները չեն պատժվել:

2008 թվականին նախագահական ընտրությունների բողոքարկման իրադարձությունները` մի շարք բողոքի ակցիաներն ու հանրահավաքներ ավարտվեցին մարտի 1-2-ին: Բողոքներն ուղղված էին ընտրությունների ընթացքում նկատված խախտումների դեմ և կազմակերպված էին նախագահի թեկնածու, Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանի կողմնակիցների կողմից։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվեց 10, վիրավորվեց շուրջ 300 մարդ։
66666
Մարտի 1-ի առավոտյան ժամը 6։30-ին ՀՀ ՆԳՆ և նրանց աջակցող ուժերը, անսպասելիորեն հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, դաժան կերպով ցրեցին բողոքարարներին, որոնց թիվը, ըստ հաղորդվող տվյալների, կազմում էր 700-1000 մարդ։ Ականատեսների վկայությամբ իշխանական ուժերը զենքեր և նռնակներ էին տեղադրել քնած բողոքարարների արանքում, իսկ հետո պնդելով, որ կանխում են պետական հեղաշրջման փորձ, գրոհել էին ժողովուրդի վրա։ Ոստիկանությունն անցել էր մահակների ու էլեկտրական հարված հասցնող սարքերի կիրառման։ Ցուցարարներից ոմանք ոստիկանների հարձակման պահին կարողացան փախչել։ Տասնկյակ անձինք ստացան ծանր վնասվածքներ. ավելի քան 100-ը ձերբակալվեցին։

Վկաներից մեկը Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությանը հայտնել էր, որ հրապարակում իրենց երկու կողմից մոտեցել են սաղավարտներով, պլաստիկ վահաններով և ռետինե մահակներով զինված ոստիկանության հատուկ ջոկատներ։ Վերջիններս, ըստ ականատեսների, առանց նախազգուշացման սկսել են ցանել ջուր ու իրենց ռետինե մահակներով ու էլեկտրական հարված հասցնող սարքերով հարձակվել ցուցարարների վրա։ Արդեն ժամը 11։00-ին մոտ Ազատության հրապարակն ամբողջությամբ շրջափակված էր ոստիկանների կողմից:


5555

Ինչպես հետագայում հայտարարեց մարտիմեկյան փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը՝ 2008-ին ՊՆ-ում գաղտնի շտաբ էր ստեղծվել՝ «0038» հրամանով. ՊՆ-ին հրամանը հնարավորություն է տվել Զինված ուժերին ներգրավել արտակարգ դրության ժամանակ:


2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների պատճառով բոլոր դատապարտված անձինք, որոնց թվում բազում քաղաքական գործիչներ կան, ազատ արձակվեցին 2009 թվականի հունիսի 19-ին և 2011-ի մայիսի 26-ին ՀՀ ազգային ժողովի Համաներման որոշումների հիման վրա։ Ի դեպ, դատաքննությունների ընթացքում մի շարք առանցքային վկաներ հայտնեցին, որ իրենց նախաքննական ցուցմունքները կորզվել են լուրջ հոգեբանական և ֆիզիկական ճնշումների ներքո:


Նախքան այդ՝ 2008-ին ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանի գլխավորությամբ ստեղծվեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որի վերջնական զեկույցում, շատերի գնահատմամբ՝ հասարակության հուզող պատասխաններն այդպես էլ չկային: Մասնավորապես` սպանությունների անմիջական կատարողները մինչ օրս բացահայտված չեն:


7777