21.04.2025
Ադրբեջանի իշխանությունները ՄԻԵԴ-ի որոշումներով փոխհատուցումները չեն վճարում
prev Նախորդ նորություն

Իրանը կշարունակի ավելացնել իր պաշտպանական ներուժը. Ռոհանի

Իրանը կշարունակի ավելացնել իր պաշտպանական ներուժը եւ որեւէ մեկի թույլտվության կարիքը չունի: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է IRNA-ն:

«Մեր ուղերձը Պարսից ծոցի երկրներին՝ Իրանը եղել եւ կլինի լավ հարեւան»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից Իրանի միջուկային գործարքը ձախողելու փորձերը հանգեցրել են միայն Վաշինգթոնի մեկուսացմանը, քանի որ այսօր եվրոպական բոլոր երկրները Իրանի կողքին են:

Մեկնաբանելով Բրիտանիայի առաջարկած Եմենի վերաբերյալ բանաձեւը, որում Իրանին մեղադրում են Եմեն ապօրինի զենք առաքելու համար, Ռոհանին դա անվանել է «ամերիկյան դավադրություն»: «Եթե դուք իսկապես հոգ եք տանում Եմենի մասին, ապա դադարեցրեք Սաուդյան Արաբիային ռումբեր մատակարարել, վերացրեք երկրի շրջափակումը՝ եմենցիներին մարդասիրական օգնություն հասցնելու համար»:

Վրաստանում հասարակական վայրերում հայհոյելու համար կտուգանեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար