18.04.2025
ԱՄՆ-ն կենտրոնացել է Հայաստանի ենթակառուցվածքների ու տնտեսության վրա. ինչո՞ւ
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը զենքի վաճառքով ավելի քան 15 մլրդ դոլար է աշխատել 2017 թվականին

2017 թվականին Ռուսաստանը արտահանել է ավելի քան 15 մլրդ դոլարի պաշտպանական արտադրանք: Այսպիսով, երկիրը եւս մեկ անգամ ապացուցել է, որ զենքի միջազգային շուկայում առաջատար է, Ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստում ասել է Վլադիմիր Պուտինը:

Նախագահը հավելել է, որ վերջին երեք տարիների ընթացքում արտահանումը շարունակաբար աճում է, չնայած «կոշտ ոչ մրցակցային պայմաններին», որոում հայտնվել են ռուսաստանցի մատակարարները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Անցյալ տարի նաեւ հաջողվել է 16 միլիարդ դոլարի մի քանի նոր պայմանագրեր ստորագրել: Սա երկու անգամ ավելի է, քան 2016 թվականին: Իսկ ռուսական զենքի համար պատվերների ընդհանուր պորտֆելը կազմում է 45 մլրդ դոլար:

Հիշեցնենք, որ 2015 թվականին պաշտպանության արտադրանքի արտահանումը Ռուսաստանի գանձապետարան 14,5 մլրդ դոլար է ավելացրել, իսկ 2016 թվականին՝ 15 մլրդ-ից ավելի:

ՀՀ-ն բանակցում է 4 երկրի հետ` Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար