24.12.2024
Փոխհրաձգություն Կրասնոդարի Արմավիր քաղաքում. սպանվել է քրեական հեղինակություն Սարայանցը
27.11.2017
Փոխհրաձգություն Կրասնոդարի Արմավիր քաղաքում. սպանվել է քրեական հեղինակություն Սարայանցը

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի կենտրոնում գտնվող «Աստորիա» ռեստորանում նոյեմբերի 26-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է lenta.ru-ն վեճը ծագել հաստատության հյուրերի միջև, որն ավարտվել է կրակոցներով: Նշվում է, որ փոխհրաձգությանը մասնակցել է չորս մարդ, որոնցից երեքը զոհվել են, իսկ չորրորդ անձ փախուստի է դիմել հանցագործության վայրից, գրում է tert.am-ը: Ինչպես գրում է NEWS-R լրատվամիջոցը, կոնֆլիկտը սկսվել է ռեստորան այցելած «Վիտյազ» անվտանգության ծառայության ղեկավար Սերգեյ Բորովոյի և քրեական հեղինակություն Անդրեյ Սարայանցի միջև, որն այնտեղ է եղել իր ընկերների հետ: Առաջինը զենքը հանել է Բորովոյը և կրակել Սարայանցի վրա, որը տեղում մահացել է: Դրանից հետո Սարայանցի ընկերը՝ Մուխթար Մալսյուգենովը, պատասխան կրակ է բացել Բորովոյի և նրա կողքին կանգնած ընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության գնդապետի ուղղությամբ: Նրանց մի քանի փամփուշտ է դիպել, և նրանք մահացել են հիվանդանոցում: «ЧП Армавир» Telegram-ալիքը, վկայակոչելով իր սեփական աղբյուրներին, իրադարձությունների այլ վարկած է առաջադրել՝ առաջինը կրակել է Բորովոյի ընկերը՝ Պյոտր Լոմակինը: Գնդապետը սպանել է Սարայանցին՝ գլխին կրակոցով: Թե ինչն է դարձել կոնֆլիկտի պատճառ՝ հայտնի չէ: Ինչպես հայտնում է РЕН ТВ-ն, նախնական տվյալներով՝ «Աստորիա» ռեստորանում տղամարդիկ վիճել են կնոջ համար: Ռեստորանի տնօրեն Օլեգ Չեբոտարևը հայտնել է, որ ներկաներն անգամ չեն հասցրել հասկանալ, թե ինչից են սկսվել կրակոցները: