23.11.2024
Ինչպե՞ս թե երեք ամիս աշխատավարձ չեն ստացել. Փաշինյանին ջղայնացրեցին
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հավանություն տվեց ՀԱՊԿ իրավական կարգավիճակի համաձայնագրի վավերացմանը

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի համաձայնագրի լրացումների երկրորդ արձանագրության վավերացմանը։

ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին 2002 թվականի հոկտեմբերի 7–ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում։


«Փոփոխություններն ուղղվել են ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացմանը»,– ասված է Կառավարության որոշման մեջ։