Հյուսիսային Կորեայի հրթիռի վերջին արձակումը խաթարում է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությունը, Փհենյանը միջազգային հանրության հետ նոր հուսալի երկխոսություն պետք է սկսի: Այս մասին ասվում է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի հայտարարության մեջ:«Ես խստորեն դատապարտում եմ Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռի նոր փորձարկումը, որը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձեւերի խախտում է՝ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությունը խաթարող», - ասել է Սթոլտենբերգը:Հյուսիսային Կորեան արձակել է հրթիռ, որը Ճապոնիայի պաշտպանության նախարարության գնահատմամբ, հավանաբար ընկել է երկրի բացառիկ տնտեսական գոտում: Պենտագոնն ասել է, որ Փհենյանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել: