Փորձագետ Անդրիան Դեզյուենը հանդես է գալիս թուրքերի ու ջիհադականների սիրիական քրդերի դեմ իրականացվող ջարդերի դեմ, փոխանցում է Le Figaro–ն։Նա նշել է, որ թուրքական բանակի կողմից Սիրիայի սահմանի ողջ երկայքով տեղակայումն ունի սպառնալիքներ` Անկարան ազդեցություն է ստանում Մերձավոր Արևելքի կենտրոնական հատվածում։Ըստ նրա, թուրքական բանակի ու ջիհադականների գործողությունները կարող են սիրիական քաղաքացիական պատերազմը դարձնել անվերջ, իսկ դա թույլ չտալու համար հարկավոր է հասնել նրան, որպեսզի Սիրիան վերականգնի իր սուվերենությունը։Ըստ նրա, Արևմուտքի կողմից «մեծ թուրքին» աջակցությունը պետք է դադարեցվի` Բրյուսելը պետք է քննարկի Թուրքիան ՆԱՏՕ–ից դուրս հանելու տարբերակը։