25.12.2024
The New York Times. Սաուդյան Արաբիայի «արաբական գարունը»
24.11.2017
The New York Times. Սաուդյան Արաբիայի «արաբական գարունը»

Մերձավոր Արևելքում բարեփոխումների ամենալուրջ գործընթացն այժմ ընթանում է Սաուդյան Արաբիայում, փոխանցում է The New York Times–ը։Երկիրն անցնում է սեփական «արաբական գարունը»` սաուդյան ոճով։ Այդ «գարունն» իրականացվում է 32-ամյա թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի կողմից` հաջողության դեպքում այն կարող է փոխել Սաուդյան Արաբիան ու իսլամի ուղղվածությունն ամբողջ աշխարհում։The New York Times–ի հետ զրույցում բեն Սալմանի անհեթեթ է համարել այն տեղեկությունները, որ կոռուպցիայի մեջ մեղադրվող արքայազների ձերբակալությունների իշխանության զավթման գործընթաց էր։Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան տառապում է կոռուպցիայից սկսած 1980-ական թթ.–ից` պետական ծախսերի 10%-ը կլանվում էր կոռուպցիայով, որը տարածվում էր վերից վար։Թագաժառանգը հավելել է, որ գողացված գումարների հետ բերելու արդյունքում պետությունը կարող է ստանալ 100 միլիարդ դոլար։