Մի քանի հազար ցուցարար այս պահին շրջափակել են Շենգավիթի ոստիկանության բաժանմունքը, որտեղ գտնվում են ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը:Ոստիկանությունը մեծ ուժեր է նրանց դեմ դուրս բերել, սակայն մարդիկ ծափահարում են, սուլում ու վանկարկում «Նիկոլ» ու «Ամոթ»: Ոստիկանությունը պատ է կազմել:Իրավիճակը բավականին լարված է: 16.07Ցուցարարների թիվը գնալով ավելանում է. Քիչ առաջ ցուցարարների մի քանի հազարանոց խումբ եկավ և միացավ Շենգավիթի ոստիկանությանը շրջափակած ցուցարարներին: Իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ավելի վաղ գլխավոր դատախազությունից հայտարարեցին, որ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը ձերբակալվել են: