ԱՄՆ–ի Պետդեպը հավանություն է տվել Վրաստանին Javelin համակարգերի առաքմանը։ Ռուսաստանցի փորձագետ Ալեքսեյ Պոդբերյոզկինը հայտարարել է, որ այդ քայլը տեղավորվում է ամերիկացիների ռազմավարության մեջ`հակադրվել ՌԴ–ին։Նրա խոսքով, ԱՄՆ–ի այդ քայլը անսպասելի չէր։ Դեռևս Սահակաշվիլիի օրոք նրանք չորս բրիգադ են նախապատրաստել Հարավային Օսիայի վրա հարձակվելու նպատակով։«Ամերիկացիները ցանկանում եմ մաքսիմալ կերպով ապակայունացնել իրավիճակը ՌԴ–ի սահմանների մոտ, իսկ դա նրանք կարող են անել Վրաստանի ու Ուկրաինայի պես սատելիտ պետությունների միջոցով»,– հավելել է նա։