Քիչ հավանական է, որ ղարաբաղյան հակամարտությունը կգարգավորվի մոտակա ժամանակներս։ Ավելի դրական կլինի, եթե այն վերադառա սառեցված վիճակ, որն առկա էր երկու–երեք տարի առաջ, մինչև ստատուս–քվոյի փոփոխություն` 2016թ.–ի ապրիլ։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Վադիմի Մուխանովը։Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության էությունը կայանում է նրանում, որ ոչ թե ինչ–որ տարածքներ պետք է փոխանցվեն մյուս կողմին ու խաղաղություն հաստատվի, այլ պետք է դադարեցվի կրակը` խոշոր տրամաչափի զենքերի, հրետանու կիրառմամբ։ Բացի այդ, պետք է տրվեն որոշակի երաշխիքներ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Փորձագետը հավելել է, որ հակամարտության կարգավորումն ենթադրում է փոխզիջում` երկու կողմերից էլ։