Ռուսաստանցի փորձագետ Եվսեյ Վասիլևը RT–ի հետ զրույցում հայտարել է, որ Լավրովի` Երևան և Բաքու այցերի ընթացքում չեն արվելու այնպիսի առաջարկություններ, որոնք անմիջապես կհանգուցալուծեն ղարաբաղյան հակամարտությունը։Նա նշել է, որ ռուսական դիվանագիտության ջանքերն այսօր ուղղված են ստատուս–քվոյի պահպանմանն, ինչն ավելի դժվար է, քան կարող է թվալ։Ըստ նրա, Մոսկվայի խաղաղարար առաքելության ջանքերն ուղղված են ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն, ինչն այսօրվա իրավիճակում քիչ հավանական է,այլ առկա հակասությունների հարթումն ու ճանապարհային քարտեզի մշակումը։Նա հավելել է, որ Լավրովի` Երևան ու Բաքու այցերի արդյունքով որևէ ճեղքում պետք չէ սպասել։