Սիրիայում պատերազմն արդեն վաղուց Բաշար Ասադի ու ընդդիմության միջև բախում չէ, այլ ԱՄՆ–ի ու ՌԴ–ի միջև ոչ անմիջական պատերազմ, փոխանցում է Focus–ը։ Այդ հակամարտության արանքում է գտնվում Էրդողանը, ով իր նպատակներն ունի Սիրիայում։ Նա ցանկանում է հաղթանակ տանել քրդական ուժերի նկատմամբ, սակայն այս պարագայում նա զգում է ՌԴ–ի աջակցության կարիքը։ Նշվում է, որ եթե Սիրիայի հարցում Թրամփի ո Պուտինի միջև ճգնաժամը հասնի գագաթնակետին դա կարող է ճակատագրական լինել Էրդողանի համար, ով ի վերջո պետք է ընտրություն կատարի Արևմուտքի ու ՌԴ–ի միջև։ Քրդերին հաղթելու համար Էրդողանի պետք է կանգնի Պուտինի կողքին, սակայն այս պարագայում դա կսրի հարաբերություններն ԱՄՆ–ի հետ`ԵՄ–ն էլ իր հերթին թուրքական նախագահի կառավարումը համարում է բռնապետական։