Մենք, իհարկե, անհանգստացած ենք ստեղծված իրավիճակով: Հայաստանը լավ հարաբերություններ ունի նաև ԱՄՆ հետ և մենք հույս ունենք, որ այս ճգնաժամը կհաղթահարվի բանակցային ճանապարհով: Այս մասին ԻՌՆԱ-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ՀԳՀԾ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը: Նա նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները պետք էաշխարհաքաղաքական ազդեցությունից զերծ լինեն: «Մենք կոչ ենք անում Իրանի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված ջանքերին»,- ասել է Փաշինյանը: Հայաստանի վարչապետը նաև նշել է, որ միջազգային հանրությունը պետք է տեղեկացված լինի, որ Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին և դրանք որևէ դեպքում չպետք է դիտարկվենք ուղղված երրորդ երկրի դեմ: