27.12.2024
Լիբանանի արտգործնախարար. Սաուդյան Արաբիայի պատժամիջոցները ապակայունացնում են տարածաշրջանը
15.11.2017
Լիբանանի արտգործնախարար. Սաուդյան Արաբիայի պատժամիջոցները ապակայունացնում են տարածաշրջանը

Սաուդյան Արաբիայի ցանկացած պատժամիջոցները ապակայունացնում են տարածաշրջանը: Այս մասին հայտարարել է Լիբանանի արտգործնախարար Գեբրան Բասիլը, հաղորդում է Reuters-ը:Նրա խոսքով՝ վարչապետ Սաադ ալ Հարիրիի ազատությունը կարող է ապացուցվել միայն Սաուդյան Արաբիայից նրա վերադառնալու դեպքում:«Սաուդյան Արաբիայի կողմից ցանկացած միջոց կազդի ոչ միայն Լիբանանի վրա, այլեւ ողջ տարածաշրջանի համար կարող է պատիժ լինել: Հետեւաբար, Լիբանանում ապակայունացումը կարող է հանգեցնել տարածաշրջանի անկայունությանը: Առաջին հերթին դա Լիբանանի սիրիացիների վրա կանդրադառնա», - Փարիզում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Բասիլը:Ավելի վաղ Հարիրին Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ առաջիկա երկու օրերի ընթացքում կվերադառնա Լիբանան, սակայն նրա ընտանիքը կմնա Սաուդյան Արաբիայում: Մոտ 10 օր առաջ Հարիրին անսպասելիորեն հրաժարական տվեց՝ գտնվելով Էր Ռիյադում: