23.11.2024
ՊԵԿ աշխատակիցներն ու ՌԴ սահմանապահները կանխել են Իրանից թմրանյութի ներմուծման փորձը
prev Նախորդ նորություն

«Կառավարությունը սպանում է միջին բիզնեսը». բողոքի ակցիա կառավարության մոտ

Կառավարության դիմաց առավոտվանից բողոքի ակցիա են իրականացնում գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները, որոնք այդ կերպ իրենց դժգոհությունն են արտահայտում Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվող հարկային բեռի ավելացման դեմ:


Հիշեցնենք, կառավարությունը առաջարկվող փոփոխություններով նախատեսում է գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի բարձրացում, ինչն իր հերթին կհանգեցնի գազավորված ըմպելիքների գների մի քանի տասնյակ դրամով թանկացմանը:


Ակցիայի մասնակիցները վանկարկումներով իրենց հետ հանդիպման են հրավիրում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ նշելով, որ վերջինս պետք է պարզաբանի պետության այդ մոտեցումը, ինչպես նաև լսի իրենց բողոքի ձայնը: Մասնակիցների ձեռքին են մի շարք պաստառներ՝ «Կառավարությունը սպանում է միջին բիզնեսը», «Խոշոր բիզնեսի կառավարություն», ինչպես «Ասպարտամը շաքար չէ, 0 կկալ է», «Դեմ եմ լիմոնադի թանկացմանը», «Ես դառնում եմ գործազուրկ» և այլն: