23.11.2024
«Կառավարությունը սպանում է միջին բիզնեսը». բողոքի ակցիա կառավարության մոտ
prev Նախորդ նորություն

ՀՀ հասարակությունը քիչ է տեղեկացված ՆԱՏՕ-ից ու դրա գործունեությունից. Գերմանիայի դեսպան

Երևանում այսօր մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթը», որի շրջանակում միջոցառումները նախատեսված են մինչև մարտի 18-ը:


ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի խոսքով, ՆԱՏՕ-ն շարունակում է Հայաստանի համար կարևոր գործընկեր մնալ, իսկ համագործակցությունը ալյանսի հետ բավականին արդյունավետ է բազմաթիվ ոլորտներում: Ըստ նրա, մի շարք ուղղություններով ՆԱՏՕ-ն ՀՀ-ին տրամադրում է  փորձագիտական խորհրդատվություն.


«Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ նաև խաղաղապահ առաքելությունների շրջանակում: Բացի այս, Հայաստանը շարունակելու է ավելացնել իր փոխգործունակ կարողությունները ՆԱՏՕ- անդամ երկրների Զինված ուժերի հետ», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լևոն Այվազյանը:


Իսկ ահա ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը կարծիք հայտնեց, որ Հայաստանում հասարակության շատ փոքր հատված է տեղեկացված ՆԱՏՕ-ի գործունեությունից, ավելին՝ ինքն ունի այն տպավորությունը, որ  Հայաստանում ՆԱՏՕ-ն հայտնի է միայն փորձագետների նեղ շրջանակներին, հետևապես այս շաբաթվա ընթացքում նախատեսված միջոցառումները կարևոր են.


«Այս միջոցառումները կարևոր են ոչ միայն մասնագետների, փորձագետների միջև քննարկումների, այլև՝ հանրության հնարավորինս լայն շերտերի ներգրավվածության տեսանկյունւց», - նշեց նա:  


Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ Զինված ուժերին ՆԱՏՕ-խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար: