Էրդողանը սպառնացել է մաքրել Սիրիայի սահմանամերձ շրջանները քրդական ջոկատներից
Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կմաքրի քրդական խմբերից Թուրքիայի սահմանակից Սիրիայի հյուսիսային շրջանները եւ կստեղծի այնտեղ անվտանգ գոտի:
«Սիրիայի հյուսիսում մենք թույլ չենք տա ստեղծել հակաահաբեկչական միջանցք՝ ուղղված մեր երկրի դեմ: Մենք կստեղծենք անվտանգ գոտի, եւ մեր սիրիացի եղբայրները կվերադառնան տուն: Սկսած Մանբիջից՝ մենք կմաքրենք ահաբեկիչներից (քրդական ինքնապաշտպանական ուժերից) ամբողջ հարավային սահմանն այնպես, ինչպես դա արել էին Աֆրինում»,- ասել է Էրդողանը Թուրքիայի հարավում՝ Իսկենդերուն քաղաքում, ելույթ ունենալիս:
Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է գործողություններ սկսել Եփրատի հարավում, ինչպես նաեւ Մանբիջում ընդդեմ սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի, եթե ԱՄՆ-ը դուրս չբերեն նրանց այնտեղից: Ավելի ուշ նա հայտարարել էր, որ որոշել է հետաձգել Սիրիայում ռազմական գործողությունները 2018 թվականի դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո, որի արդյունքում Ամերիկայի նախագահը որոշում էր կայացրել դուրս բերել զորքերը Սիրիայից: