Վրաստանում մեկնարկել է միջգերատեսչական հրամանատարաշտաբային խոշոր «Դիդգորի-2017» ամենամյա զորավարժությունը: Այն անցկացվում է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնի տարածքում: Ինչպես հայտնում է Ռազմինֆոն, այս մասին հայտնում են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: Զորավարժությունը ղեկավարում է Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Զազա Չխաիձեն:Համաձայն զորավարժության պլանի՝ խաղարկվում են Վրաստանի տարբեր ուժային գերատեսչությունների միջև գործողություններ պայմանական հիբրիդային պատերազմի պայմաններում: Վարժանքներին ներգրավվել են նաև միջազգային կազմակերպություններ:Զորավարժության հայտարարվող նպատակը ճգնաժամային և պատերազմական իրավիճակներում Վրաստանի պետական հաստատությունների միջև համագործակցության, վերահսկողության և կառավարման բարելավումն է և Վրաստանի ԶՈւ շտաբերի պատրաստությունը: