Ռուսաստանցիների 42%-ն իրեն ուղղափառ է համարում, նրանց զիջում են միայն մահմեդականները՝ կազմելով բնակչության 30%-ը: Աթեիստները 18%-են: Այդ են վկայում ՌԴ բնակիչների կրոնական պատկանելության մասին դաշնային հարցման արդյունքները, որն անցկացրել է Zoom Market գործակալությունը:Ըստ հետազոտության, առավել շատ է ուղղափառների քանակը Սամարայում (57%), Նիժնի Նովգորոդում և Պերմում (53%), Նովոսիբիրսկում (49%), Սանկտ Պետերբուրգում և Կրասնոյարսկում (43%), Վորոնեժում (41%), գրում է Znak-ը:Մահմեդականներն առավել շատ են Կազանում (72%), Կրասնոդարում (43%), Վորոնեժում(31%), Եկատերինբուրգում (29%), Կրասնոյարսկում (28%) և Մոսկվայում (26%):Աթեիստների քանակը շատ է Սանկտ Պետերբուրգում (26%), Վորոնեժում և Եկատերինբուրգում (23%), Կրասնոյարսկում (22%), Մոսկվայում (21%) և Նովոսիբիրսկում (18%):