Օդային հարվածների միջոցով Իսրայելը փորձում է զսպել Հզբոլահին ու Իրանին Սիրիայում, փոխանցում է Die Presse–ը։Իսրայելական հարվածները Սիրիայում ուղղված են հիմնականում լիբանանյան Հզբոլահին` Իսրայելի թշնամիներին։ Հզբոլահի մարտիկներն աջակցում են Ասադին, իսկ Իսրայելը հարվածելով թույլ չի տալիս, որպեսզի նրանց ձեռքում արդի զինատեսակներ հայտնվեն։Իրանը Սիրիայիի տարածքով զենք է մատակարարում Հզբոլահին` աջակցելով թե՛ լիբանանյան այդ շարժմանը, թե՛ Ասադին։Իրանի ամրապնդումն Իսրայելի սահմանների երկայնքով անհանգստացնում է Թել–Ավիվին։