24.11.2024
Հայ-իրանական սահմանին կանխվել է թմրանյութ անցկացնելու հերթական փորձը
prev Նախորդ նորություն

Սեֆիլյանի հորդորը Փաշինյանին. չլեգիտիմացնել Ապրիլյան քառօրյայի սանձազերծումը և հետևանքները

Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ այսօր Վիեննայում որպես նախապայման ներկայացնել Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ խախտված հրադադարի գծի վերականգնման պահանջը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը:


«Հակառակ պարագայում, եթե բանակցությունները վերսկսվեն հրադադարի խախտված գիծը որպես իրողություն ընդունելու մեկնակետից, ինքնաբերաբար լեգիտիմացվելու են Ապրիլյան քառօրյայի սանձազերծումն ու դրա հետևանքները, ինչպես նաև խրախուսվելու է նման գործելակերպն առհասարակ՝ խթանելով սպառազինությունների մրցավազքը, նորանոր Ապրիլյան քառօրյաները, տարածաշրջանի ապակայունացումը, ստեղծելով լայնածավալ պատերազմի ռեալ սպառնալիք»,- գրել է նա։


Նշենք, որ այսօր Վիեննայում, Երևանի ժամանակով ժամը 14.00-ին կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: