Արդյունաբերական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող ռուսական «Силовые машины» ընկերությունն արդեն Հայաստանին է մատակարարել Մեծամորի ատոմակայանի համար նախատեսված երկու տուրբոգեներատորներից առաջինը: Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ մատակարարման փաթեթի մեջ են մտնում նաև աջակից համակարգերը, տեխնոլոգիական վերահսկման համակարգերը: Այժմ ընկերությունը պետք է տեղադրի գեներատորը և վերահսկի դրա աշխատանքը: Նշենք, որ «Силовые машины» ընկերությունը մտնում է Ռոսատոմի կազմի մեջ, ավելի վաղ Ռոսատոմը հայարարել էր ՀԱԷԿ-ի մոդեռնիզացման մասին, որի շրջանակներում տեխնիկական սարքավորումների արտադրության համար պայմանագիր է կնքվել «Силовые машины» ընկերության հետ: