23.04.2025
ԱՄՆ-ը պետք է հանի զորքերը Սիրիայից և նոր պահանջի, որ ՌԴ-ն հեռանա Վենեսուելայից․ ՌԴ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում Մոսկվայի դեմ. Փոմպեո

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտնել է, որ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի հետ համատեղ մեկ շաբաթ հետո կհայտարարի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին: Նրա խոսքով՝ պատժամիջոցները կապված են Ուկրաինայում Ռուսաստանի ակտիվության հետ:


«Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ ես կկարողանամ հայտարարել եւս մի շարք միջոցների մասին, որոնք մենք միասին կընդունենք»,- ասել է Փոմպեոն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի կոմիտեում կայացած ունկնդրումների ժամանակ:


Փոմպեոն ակնկալում է, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ կկարողանա, ի պատասխան Ուկրաինայում իրականացվող գործողությունների, Ռուսաստանի նկատմամբ նոր միջոցների մասին հայտարարել արդեն ապրիլի 3 – 4-ին, երբ Վաշինգտոնում կկայանա դաշինքի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գագաթնաժողովը:

Թերեզա Մեյը հրաժարական կտա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան