26.11.2024
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում Մոսկվայի դեմ. Փոմպեո
prev Նախորդ նորություն

Թերեզա Մեյը հրաժարական կտա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հրաժարական կտա Brexit-ից հետո։


Պահպանողական կուսակցության անդամների հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ Եվրամիության հետ բանակցությունների երկրորդ փուլում անհրաժեշտ է նոր մոտեցումներ և նոր առաջնորդ և ինքը չի խանգարի դրան։


Բայց նա կարևորել է գործարքի շարունակությունն ու Brexit-ի իրականացումը։


«Ես պատրաստ եմ աշխատանքը թողնել ավելի շուտ, քան նախատեսել էի, եթե դա մեր երկրի և կուսակցության շահերից է բխում»,- ասել է Մեյը։

Նշենք, որ բանակցությունների «երկրորդ փուլը» պետք է սկսել ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու ավարտից հետո։ Այդ ժամանակ ձևավորելու է Բրիտանիայի և Եվրոպայի հարաբերությունների համակարգը բոլոր բնագավառներում։