23.04.2025
Թերեզա Մեյը հրաժարական կտա
prev Նախորդ նորություն

Թրամփի վարչակազմը գաղտնի թույլատրել է սաուդցիներին միջուկային տեխնոլոգիաների վաճառքը

ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին հավանության է արժանացրել ընկերություններին միջուկային էներգետիկ տեխնոլոգիաների վաճառքի վեց գաղտնի թույլտվություններ տրամադրելը եւ Սաուդյան Արաբիային օգնություն ցուցաբերելը՝ հայտնում է Reuters-ը։

Թրամփի վարչակազմը նպատակ ունի Սաուդյան Արաբիայի հետ միջուկային տեխնոլոգիաներ փոխանակելու գործարք կնքել, որի նպատակը առնվազն երկու ատոմակայանների կառուցումն է։

Փերիի հավանությունն ընկերություններին թույլ կտա կատարել միջուկային էներգետիկայի գործարքից առաջ նախապատրաստական աշխատանքները։

ԱՄՆ էներգետիկայի նախարարության միջուկային անվտանգության ազգային վարչությունը հայտարարել է, որ ընկերությունները պահանջել են, որպեսզի Թրամփի վարչակազմն այդ գործարքները գաղտնի պահի։

Ռուսական ՀՕՊ համակարգերը անտեսանելի կդառնան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան