26.11.2024
Վենեսուելան կրկին ԱՄՆ-ին մեղադրել է երկրի էներգահամակարգի վրա հարձակման մեջ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը պետք է հանի զորքերը Սիրիայից և նոր պահանջի, որ ՌԴ-ն հեռանա Վենեսուելայից․ ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ը պետք է հանի զորքերը Սիրիայից եւ հետո պահանջի, որ Ռուսաստանը հեռանա Վենեսուելայից՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նախքան խորհուրդներ տալը, թե ով եւ ուր հեռանա, Միացյալ Նահանգներին պետք է իրականացնել Սիրիայից ելքի սեփական կոնցեպցիան»,- ասել է նա:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «Ռուսաստանը պետք է հեռանա» Վենեսուելայից։ ԱՄՆ նախագահի խոսքերով, այդ նպատակին հասնելու համար բոլոր միջոցները ընդունելի են։