Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի եռակողմ համագործակցությունից գեոստրատեգիկ իմաստով մեծ սպասելիքներ չպետք է ունենալ։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսայան։Նա նշել է, որ այդ երկրները ռազմական իմաստով համագործակցում են հիմնականում երկուն ուղղություններով` երեք երկրների մասնակցությամբ իրականացված էներգետիկ նախագծերի անվտանգության ապահովում, ինչպես նաև ՆԱՏՕ–ի հովանու ներքո Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղարար առաքելություն են իրականացնում Աֆղանստանում։Նախորդ շաբաթ թուրքական Գիրեսում քաղաքում տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով համագործակցության հուշագիր է ստորագրվել։