11.07.2025
Զարեհ Սինանյանը կրկին ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետ
05.04.2018
Զարեհ Սինանյանը կրկին ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետ

Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կրկին ընտրվել է քաղաքապետի պաշտոնում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա կինը՝ Լորի Սինանյանը: Գլենդեյլում մոտ 170.000 հայ է ապրում: քաղաքում գործում են հայկական վարժարաններ, եկեղեցիներ և ակումբներ։ Հայերը կազմում են քաղաքի բնակչության մեկ երրորդից ավելին: Սինանյանի ընտրվելու մասին տեղեկությունը հաստատել է նաև Ամերիկայի Հայ դատի արևմտյան ափի կոմիտեն, գրում է ԱՌԿԱ գործակալությունը Asbarez.com-ի վրա հղումով: Գլենդեյլի քաղաքապետն ընտրվում է 1 տարով: Սինանյանն արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը 2014-2015թթ. Նա նաև ընտրվել է Գլենդեյլի քաղխորհրդի կազմում: Սինանյանը ծնվել է Երևանում 1973թ.: 1988-ին նրա ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ: 1997-ին նա ավարտել է Կալիֆորնիայի համալսարանը Լոս Անջելեսում քաղաքագիտություն և պատմություն մասնագիտությամբ: Նա իրավաբանական գիտությունների դոկտոր է: Ամուսնացած է, ունի 4 երեխա: