Վաշինգտոնի դատարան են դիմել ամերիկացի ավելի քան 190 դեմոկրատ օրենսդիրներ՝ դատական հայց ներկայացնելով նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Նրանք Թրամփին մեղադրում են երկրի Սահմանադրության դրույթները խախտելու մեջ, հաղորդում է Reuters-ը։ Նրանք պնդում են, որ ստանձնելով նախագահի պաշտոնը, Թրամփը շարունակում է նախկինում իր կողմից վերահսկվող ընկերությունների միջոցով վճարումներ ստանալ արտասահմանյան կառավարություններից՝ խախտելով ԱՄՆ Սահմանադրությունը։ Թրամփը պահպանել է իրեն պատկանող ընկերությունների սեփականությունը՝ շահերի բախումից խուսափելու նպատակով դրանք հանձնելով թրասթային հիմնադրամի վերահսկողությանը, որը ղեկավարում են նրա որդիները։