25.11.2024
Փորձագետ. Թուրքիան բացահայտ հայտարարում է ԱՄՆ-ին չենթարկվելու մասին
prev Նախորդ նորություն

Գոլանների հարցով Թրամփի որոշումը ավելի կմեկուսացնի Իսրայելին․ Լիբանանի ԱԳՆ

Գոլանի բարձունքները իսրայելական տարածք ճանաչելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը խափանում է արդար խաղաղության հասնելու ցանկացած ջանքեր եւ ավելի է մեկուսացնում Իսրայելին։ Այս մասին հայտարարել է Լիբանանի ԱԳ նախարաությունը՝ հայտնում է AP-ը։

Լիբանանի ԱԳՆ-ում նշել են, որ Գոլանի բարձունքները «սիրիական արաբների տարածքն է, եւ ոչ մի երկիր չի կարող կեղծել պատմությունը՝ հողը մի երկրից մյուսին տալով»։

Լիբանանը տեխնիկապես դեռեւս պատերազմի մեջ է Իսրայելի հետ, որը գրավել է հարավային Լիբանանի մի մասը։

Լիբանանն ասում է, որ Իսրայելը կգրավի Շեբայի վիճելի շրջանները, իսկ Իսրայելը լիբանանյան «Հըզբոլլահ»-ին ռազմավարական սպառնալիք է համարում։