Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին այցելել է Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղակայված Թուրքիայի ԶՈւ ռազմաբազա և հանդիպել է ռազմաբազայի զինծառայողներին: Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ կայքը:Ջանիքլին նաև ստուգումներ է անցկացրել ռազմաբազայում: Պաշտպանության նախարարին ուղեկցել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) քարտուղար Իսմայիլ Դեմիրը:Ջանիքլին մասնակցել է թուրքական «Հավելսան» ընկերության Կատարի ռազմաօդային ուժերի համար արտադրած AgustaWestland AW139 բազմանպատակային ուղղաթիռի վարժասարքի կենտրոնի բացման արարողությունը: